Պակիստանի և Աֆղանստանի սահմանին նոր մարտական բախումներ են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Պակիստանի բանակը հարված է հասցրել է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական կազմավորումների դիրքերին՝ ի պատասխան հյուսիսարևմտյան Խայբեր Պախտունխվայի նահանգի Կուրամի շրջանում պակիստանյան պահակակետերի վրա հարձակման: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ պակիստանյան ​​PTV պետական հեռուստաալիքի՝ հանրապետության զինված ուժերը հայտնել են, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան «Թալիբան» շարժման ուժերը և «Ֆիտնա ալ Խավարիջ» խմբավորման (նախկինում՝ «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» կամ «Պակիստանի թալիբների շարժում») զինյալները չհրահրված կրակ են բացել Պակիստանի սահմանապահ պահակակետերի վրա: 

Աֆղանստանի իշխանությունները AFP գործակալությանը հայտնել են, որ Պակիստանի հետ սահմանին բախումների հետևանքով երկրում 15 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ՝ վիրավորվել։ 

Հոկտեմբերի 11-ին Աֆղանստանի Հիլմանդի նահանգում տեղի էին ունեցել փոխհրաձգություններ: Ավելի ուշ Աֆղանստանի  ռազմաօդային ուժերը հարված էին հասցրել Պակիստանի Լահոր քաղաքին: Ըստ Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքի՝ բախումների ընթացքում սպանվել է առնվազն 58 պակիստանցի զինվոր։ Իսլամաբադը հայտարարել է առնվազն աֆղանստանցի 200 զինյալի վերացման, Աֆղանստանում ահաբեկչական 19 օբյեկտների ոչնչացման մասին: 

Հոկտեմբերի 12-ին կողմերը հայտարարել էին հրադադարի մասին։

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից