Հասարակական

Նախարար Ավանեսյանը նշել է առողջության ապահովագրության ներդրման առաջին փուլի մասնակիցներին ներկայացվելիք պայմանները

1 րոպեի ընթերցում

Նախարար Ավանեսյանը նշել է առողջության ապահովագրության ներդրման առաջին փուլի մասնակիցներին ներկայացվելիք պայմանները

Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև հայտնել է համակարգի ներդրման այդ փուլին մասնակցության անհրաժեշտ պայմանները, որոնք են. 

1. ՀՀ քաղաքացիություն

2. ⁠183 օրից ավելի ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն)

65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն` անկախ նրանից

ա/ Հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն, թե ոչ

բ/ ⁠Աշխատում են և ունեն եկամուտ, թե ոչ

գ/ ⁠Քրոնիկ հիվանդություններ ունեն, թե ոչ

դ/ ⁠Սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառված են, թե ոչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում