«Վարձով կատու» ֆիլմի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց Ճապոնական ֆիլմերի 19-րդ փառատոնը

3 րոպեի ընթերցում

Ճապոնական ֆիլմերի փառատոնն այս տարի կհյուրընկալվի ոչ միայն Երևանում, այլև Կապանում և Դիլիջանում։ 19-րդ փառատոնը, որի ընթացքում կցուցադրվի երեք ժամանակակից կինոնկար, մեկնարկն ազդարարեց հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Փառատոնը բացվեց ռեժիսոր Նաոկի Օգիգամիի «Վարձով կատու» ֆիլմով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում աջակցությամբ հնարավոր է դարձել 19-րդ փառատոնի անցկացումը։

«Այս փառատոնը ոչ միայն կինոյի տոն է, այլև կամուրջ է մշակույթների միջև, պատուհան է դեպի ճապոնական հասարակություն և հրավեր է բացահայտելու պատմություններ, որոնք խոսում են սրտի, մտքի և երևակայության մասին։ Ֆիլմերին կից կլինեն հայերեն ենթագրեր, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան վայելել և կապ հաստատել ճապոնական կինոյի հետ»,-ընդգծեց դեսպանը։

Անդրադառնալով «Վարձով կատու» կինոնկարին՝ նա ասաց, որ այն պատմում է մի կնոջ մասին, որը բնակվում է ավանդական ճապոնական տանը՝ շրջապատված բազմաթիվ կատուներով։ Նա սկսում է «Կատուների վարձակալ» ծառայություն՝ իր սայլակով այցելելով մենակ զգացող մարդկանց՝ տարեց կնոջ, որը կորցրել է  ամուսնուն ու սիրելի կատվին, միջին տարիքի տղամարդու, որը հեռու է ընտանիքից, մեքենաների վարձույթի ընդունարանի աշխատակցի, որի կյանքում չկա որևէ մեկը, որի հետ կարող է խոսել։  

Ըստ Աոկի Յուտակայի՝ այդ հանդիպումների միջոցով ֆիլմը յուրովի է բացահայտում մարդկային կապն ու բուժման ուժը։ 

«Կինոյի համընդհանուր լեզվով ցանկանում ենք ավելի խորացնել փոխըմբռնումն ու բարեկամությունը Ճապոնիայի և Հայաստանի ժողովուրդների միջև։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս փառատոնը հիշարժան և հաճելի կլինի բոլորի համար»,-եզրափակեց դեսպանը։

Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Շրջագայող սիրտ» ֆիլմը, հոկտեմբերի 15-ին՝ «Վոտակոյ. սերը դժվար է Օտակուի համար» կինոնկարը։ Հոկտեմբերի 16-ին Կինոյի տանը կցուցադրվի «Շրջագայող սիրտ»-ը, իսկ հոկտեմբերի 17-ին՝ «Վարձով կատու»-ն։

Կապանում՝ S'Unique կինոթատրոնում հոկտեմբերի 23-ին կցուցադրվի «Վարձով կատու» կինոնկարը, իսկ Դիլիջանում՝ Թումո կենտրոնում հոկտեմբերի 30-ին կցուցադրվի «Վարձով կատու»-ն։

Կինոնկարները ճապոներեն են՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է: 

Փառատոնը կազմակերպել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը՝ Ճապոնական հիմնադրամի և կինոթատրոնների հետ համագործակցությամբ։

Հայերեն

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով