Մոսկվայում կանխվել է ահաբեկչությունը ՊՆ բարձրաստիճան սպայի դեմ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպայի դեմ ահաբեկչական հարձակումը, որը պլանավորվում էր ուկրաինական հետախուզական ծառայությունների հրամանով: Հարձակման մեջ կասկածվող չորս անձինք, որոնցից մեկը Կենտրոնական Ասիայի երկրից մեկի քաղաքացի է, ձերբակալվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Անվտանգության դաշնային ծառայությունից։

Ծառայության տվյալենորվ՝ հանցագործությունը նախատեսվում էր կատարել հասարակության համար խիստ վտանգավոր եղանակով ՌԴ մայրաքաղաքի խիտ բնակեցված շրջաններից մեկում: Մասնավորապես, ահաբեկիչները ինքնաշեն պայթուցիկ են պատրաստել, որը եղել է «բավականաչափ հզոր մինչև 70 մետր շառավղով մարդկանց համար լիարժեք սպանության գոտի ստեղծելու տեսանկյունից»:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մոսկվայում ձերբակալվել են նախատեսված հանցագործության հետքերը թաքցնելու մեջ ներգրավված Ռուսաստանի երեք քաղաքացիներ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի մի քաղաքացի, որն անմիջականորեն իրականացնելու էր ահաբեկչական հարձակումը», - հայտնել են ռուսական ծառայությունից՝ նշելով, որ ըստ ծրագրի մահանալու էր նաև ահաբեկչությունն իրականացնողը:

Ըստ Ուկրաինայի հետախուզական ծառայությունների՝ հանցագործը նույնպես պետք է սպանվեր: 

Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ ահաբեկչական հարձակման ենթադրյալ կատարողին Ուկրաինայի հետախուզական ծառայությունների անունից հավաքագրել է 1979 թվականին ծնված Սաիդաքբար Ղուլոմովը, ով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ է և գտնվում է Ռուսաստանի և Ուզբեկստանի իրավասու մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ։

Հայերեն Русский

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է