Հայաստան

Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

1 րոպեի ընթերցում

Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից՝ հիշեցնելով, որ 32 կմ ճանապարհահատվածում կառուցվում են 2 թունել, բազմաթիվ տրանսպորտային օբյեկտներ՝ կամուրջներ, որոնցից ամենաերկարը 720 մետր է, տրանսպորտային հանգույցներ, ուղեանցներ, փոխհատումներ, հենապատեր և այլն։

«Շինարարությունն ընթանում է լեռնային բարդ ռելիեֆի պայմաններում։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի աշխատանքներն իրականացվեն մեծ տեմպերով»,- նշված է են «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում