Հյուսիսային Կորեան և Վիետնամը համագործակցության համաձայնագրեր են կնքել պաշտպանության և այլ ոլորտներում
1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան և Վիետնամը պաշտպանության, արտաքին գործերի և առողջապահության ոլորտներում համագործակցության համաձայնագրեր են կնքել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի պետական լրատվամիջոցին:
Համաձայնագրերի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Վիետնամի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տո Լամի գլխավորած պատվիրակությունը Փհենյանում է՝ մասնակցելու Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը: Սա վիետնամցի առաջնորդի՝ 20 տարվա ընթացքում առաջին այցն է Հյուսիսային Կորեա:
Կարդացեք հոդվածը` Русский