Եվրոպա

Տաջիկստանը չի կատարել Վլադիմիր Պուտինին կալանավորելու ՄՔԴ-ի որոշումը․ ԵՄ

1 րոպեի ընթերցում

Տաջիկստանը չի կատարել Վլադիմիր Պուտինին կալանավորելու ՄՔԴ-ի որոշումը․ ԵՄ

Տաջիկստանը չի կատարել իր պարտավորությունները՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման օրդերը կիրառելու հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Պուտինը ներկայումս գտնվում է Տաջիկստանում, չնայած այն հանգամանքին, որ ՄՔԴ-ն 2023 թվականի մարտի 17-ին

շրջանակներում հանցագործությունների քննությանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ջանքերին։ ԵՄ-ն ընդգծել է, որ աջակցում է ՄՔԴ դատախազի վարած հետաքննությանը նրա նկատմամբ տվել է կալանավորման օրդեր՝ մեղադրելով նրան ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման և տեղափոխման մեջ։

Եվրամիությունը վերահաստատել է իր վճռական աջակցությունը միջազգային իրավունքի Ուկրաինայում և կոչ է անում բոլոր պետություններին լիարժեք համագործակցել դատարանի հետ։

Տաջիկստանը հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության անդամ պետություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում