Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ

2 րոպեի ընթերցում

Նուբարաշենի կենցաղային աղբավայրում նոյեմբերի 9-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի քաղաքային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել մոտ 2 հա տարածքում․ այրվում է կենցաղային աղբ։ ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով հրդեհի վայրում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ՝ Երևանի քաղաքային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Զ․ Մելքոնյանի գլխավորությամբ։

ՆԳՆ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18։20-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին ներգրավված են 5 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ, 25 փրկարար, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 3 ջրատար և 3 ինժեներական տեխնիկա։ Տեղափոխվել է 140 մեքենա հող և մղվել մոտ 200 տոննա ջուր։

Նախարարությունը հայտնել է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր, որ բռնկված հրդեհը պատահականություն չէր, այլ դիտավորություն։ Նա տեղեկացրել էր, որ  խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ, և հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։

Քաղաքապետը նաև նշել էր, որ խստացվել է աղբավայրի մուտքի և ելքի վերահսկողությունը և շեշտել, որ այս տարի կհայտարարվի կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի առաջին փուլը, որը մեկընդմիշտ կփակի Նուբարաշենի աղբավայրի էջը։

 

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան