«Լեոյի օրագիրը»․ Rien-à-Porter-ն Երևան քաղաքին նվիրում է աուդիո իմերսիվ պերֆորմանս իր բացման առթիվ

4 րոպեի ընթերցում

Rien-à-Porter համաշխարհային լայֆսթայլ կոնցեպտը Երևանի համար յուրահատուկ նվեր է պատրաստել։ Ամբողջ հոկտեմբեր մայրաքաղաքում հնարավոր կլինի վայելել Leo's Diary («Լեոյի օրագիրը») աուդիո իմերսիվ պերֆորմանսը։ Այն իր բնույթով բոլորովին յուրահատուկ երևույթ է։ Պերֆորմանսի միջոցով այցելուն ականջակալներով Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող շքեղ տանիքից յուրահատուկ «ճամփորդություն» կկատարի դեպի Պուշկին 35 հասցե՝ Rien-à-Porter-ի ֆիզիկական սփեյս՝ ամբողջ ճանապարհին հետաքրքիր մեկնաբանություններով բացահայտելով Երևանի գողտրիկ անկյուններն ու գաղտնիքները, քաղաքի պատմությունն ու յուրահատուկ գեղեցկությունը։ Ճամփորդությունը կուղեկցվի Երևանի և քաղաքում զբոսնող մարդկանց նկատմամբ յուրահատուկ սիրո խոստովանությամբ՝ լի ինքնատիպ պահերով ու տարբերվող ակնթարթներով։ 

«Այս աուդիո իմերսիվ պերֆորմանսով մենք ազդարարում ենք Rien-à-Porter լայֆսթայլ կոնցեպտի պաշտոնական բացումը։ Սա, իսկապես, ոչ ստանդարտ ձևաչափ է, և Հայաստանում առաջիններից է հանդես գալիս քաղաքին ուղղված յուրահատուկ նախաձեռնությամբ։ Վստահ ենք՝ այն անտարբեր չի թողնի հանրությանը»,-նշում է Rien-à-Porter-ի PR և հատուկ նախագծերի ղեկավար Իննա Հովհաննիսյանը։ 

Ամբողջ պատումն իրականացնում է Լեո անունով ընձառյուծը՝ Rien-à-Porter-ի խորհրդանիշը։ Նա յուրահատուկ ճամփորդության ողջ ընթացքում այցելուի հետ է, և իր մեկնաբանություններով այս փորձառությունը դարձնում է էլ ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ՝ թույլ տալով Երևանի կենտրոնը վերաբացահայտել բոլորովին նոր անկյունից։ 

Նշենք, որ Rien-à-Porter-ն համաշխարհային լայֆսթայլ կոնցեպտ է, որտեղ միավորվում են նորաձեւությունը, մշակույթն ու ամենօրյա ծեսերը: Ծնված լինելով Հայաստանում, բայց ունենալով փարիզյան ոգի՝ այն ներկայացնում է գլոբալ ոճն ու տեղական ժառանգությունը: Լայֆսթայլ կոնցեպտի առաքելությունն է կապել մարդկանց տեղական շքեղության հետ՝ պահպանելով գլոբալ ոգին, անկախ նրանից՝ որտեղ են նրանք գտնվում։ 

Rien-à-Porter-ն Հայաստանում ներկայացված է ֆիզիկական տարածքով։ Միջազգային եւ տեղի դիզայներների կողմից ընտրված հավաքածուներից մինչեւ հատուկ սուրճ, նրբաճաշակ աղանդեր եւ գեղեցկության ծառայություններ՝ յուրաքանչյուր անկյուն արտացոլում է ընկերության նվիրվածությունն արհեստավարժությանը, մտածված դիզայնին եւ զգայական փորձառություններին: Պուշկին 35-ը կենսունակ վայր է լավ ապրելու արվեստի բացահայտման, կապերի եւ կյանքը վայելելու համար։ Բացի այդ, այն ունի իր առցանց հարթակը՝ նպատակ ունենալով դառնալ տեղական շքեղության հզոր հարթակ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա։ 

Rien-à-Porter-ն աշխատելու է ոչ միայն միջազգային հեղինակավոր անունների հետ, որոնց թվում են Jean Paul Gaultier-ը, Rabanne-ն, Magda Butrym-ը,, MIISTA-ն, Paris Texas-ը, այլեւ տարբեր երկրների լավագույն դիզայներների։ Բրենդի կարգախոսն է՝ «Local is the new luxury»։ Եվ այս կարգախոսով այն ամբողջությամբ վերափոխելու է իրականությունը։ 

«Լեոյի օրագիրը» պերֆորմանսը վայելելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով՝  https://events.rien-a-porter.com/ :

Հայերեն

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով