Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու բանաձևերը

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի պատգամավորները մերժել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին  անվստահություն հայտնելու երկու բանաձևերը։ Դրանցում ֆոն դեր Լայենին քննադատում էին կառավարման ոճի և որոշ որոշումների համար, ինչպես նաև նրանից պահանջում էին վայր դնել լիազորությունները։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որպեսզի բանաձևերն անցնեին, հարկավոր էր պատգամավորների մեծամասնության մասնակցությունը քվեարկությանը և քվեարկած ձայների 2/3-ը։ Սակայն անհրաժեշտ քանակությամբ քվեներ երկու բանաձևերն էլ չեն ստացել։ 

Քվեարկությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նիստում՝ Ստրասբուրգում: Նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում:

Եվրահանձնաժողովի ղեկավարի նկատմամբ նախորդ անվստահության քվեարկությունը Եխ-ում տեղի էր ունեցել հուլիսի 10-ին։ Այն ժամանակ ևս բանաձևը մերժվել էր։

Եվրոպա

ԵԽ քվեարկության արդյունքներով մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը

 

Հայերեն Русский