Մերձավոր Արևելք

Իսրայելի Գլխավոր շտաբը Գազայի հատվածում զինված ուժերը բարձր ​​պատրաստության վիճակի է բերել

1 րոպեի ընթերցում

Իսրայելի Գլխավոր շտաբը Գազայի հատվածում զինված ուժերը բարձր ​​պատրաստության վիճակի է բերել

Իսրայելի Պաշտպանության բանակի (ԻՊԲ) ուժերը Գազայի հատվածում բերվել են բարձր ​​պատրաստության վիճակի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ynet լրատվական հարթակից, Գազայի հատվածի տարածքում գտնվող ԻՊԲ-ի ստորաբաժանումները բարձր  ​​պատրաստության վիճակի են բերվել՝ «ՀԱՄԱՍ-ի զենքի պաշարների պատճառով առկա անհանգստություններից ելնելով»։ 

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի մասին հայտարարությունից և Գազայում պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրից հետո ՀԱՄԱՍ-ը կարող է օգտագործել իր մոտ մնացած զենքը հրթիռային և ականանետային գնդակոծումների, ինչպես նաև ԻՊԲ-ի զինվորների վրա հարձակման համար», - մեջբերում է Ynet-ն Իսրայելի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի խոսքը։

Հարթակը նաև նշում է, որ Զամիրն ավելի վաղ «բոլոր զինծառայողերին, որոնք գտնվում են առաջնագծում և դիրքերի խորքում, հրահանգել է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման»։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում