1 րոպեի ընթերցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Զարոբյան-Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: