Հայաստանի ԱԳ փոխնախարարը Տաջիկստանի գործընկերոջ հետ քննարկել է բարձր մակարդակի շփումներին վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հոկտմբերի 8-ին Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆարրուխ Շարիֆզոդայի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ երկուստեք կարևորվել է Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը, քննարկվել են բարձր մակարդակի շփումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, ինչպես նաև հաղորդակցության, առևտրի և մշակույթի ոլորտներում։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել դիվանագիտական շփումները և ոլորտային փոխգործակցությունը՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման նպատակով: