Մնացական Սաֆարյանը Հայաստանը կներկայացնի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի մակարդակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
«Մենք կմասնակցենք աշխատանքներին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի մակարդակով»,-ասել է ԱԳՆ խոսնակը։
Մոսկվայում ապրիլի 17-ին կկայանա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ ԱՊՀ գործադիր կոմիտեն հայտարարել է, որ նիստում նախարարները որոշումներ կկայացնեն միջազգային օրակարգի և Համագործակցության շրջանակներում գործընկերության լայն շրջանակի հրատապ հարցերի վերաբերյալ։