Փաշինյանը ներկայացրել է, թե ինչով է Չորրորդ Հանրապետությունը տարբերվելու Երրորդ Հանրապետությունից

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իշխող կուսակցությունը Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը հռչակում է որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Չորրորդ Հանրապետության հաստատումը՝ որպես նպատակ, արտացոլվել է համաժողովի ընթացքում կուսակցության ընդունած հռչակագրում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում պարզաբանել է, թե ինչով է Չորրորդ Հանրապետությունը տարբերվելու Երրորդ Հանրապետությունից։ 

«Շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն Երրորդ Հանրապետության և Չորրորդ Հանրապետության միջև։ Իսկ տարբերությունը հետևյալն է. Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, Չորրորդ Հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ Երրորդ Հանրապետությունում Սահմանադրության՝ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է,  իսկ Չորրորդ Հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի։ Երրորդ Հանրապետությունում իշխանության՝ ժողովրդին պատկանելը հարաբերական է և ֆորմալ, Չորրորդ Հանրապետությունում դա պետք է լինի հստակ և անառարկելի։ Եվ, ի վերջո, Երրորդ Հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, իսկ Չորրորդ Հանրապետությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է և հայրենիք փնտրելու կարիք չկա»,- մանրամասնել է Փաշինյանը։ 

Հայերեն English Русский 中文

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին