Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան հաղորդել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին։ Երկու կողմերն էլ հայտնել են զոհերի և վիրավորների մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ըստ Խերսոնի իշխանությունների՝ ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 1-ը՝ վիրավորվել։  

Գիշերը ռուսական ուժերը թիրախավորել են նաև Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը։ Ըստ Չեռնիգովի իշխանությունների՝ գնդակոծությունից հետո տուժել է էներգետիկ օբյեկտ, տարածաշրջանի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության։ 

Բացի այդ, Ուկրաինայի ջերմաէլեկտրակայաններից մեկը լուրջ վնասներ է կրել, երկու աշխատակից վիրավորվել է։ Թե կոնկրետ որտեղ է գտնվում թիրախավորված ՋԷԿ-ը, չի նշվում։ 

Հարվածների է ենթարկվել նաև Դնեպրոպետրովսկի մարզը, հինգ մարդ վիրավորվել է։ Մարզում, ընդհանուր առմամբ, խոցվել է 29 անօդաչու թռչող սարք։ 

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 53 ԱԹՍ խոցելու մասին։ Նիժնի Նովգորոդի, Ստավրոպոլի, Վոլգոգրադի և Տամբովի օդանավակայաններում չվերթերի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ 

Ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ ուկրաինական հարվածներից 3 մարդ զոհվել է, 1 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել է ֆիզկուլտուրայի և առողջարանական համալիրի շենք։ Ըստ Telegram-ում նահանգապետի գրառման՝ շենքի փլատակներում դեռ կարող են մարդիկ լինել։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին