Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարը կրկին տեղում հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը կրկին տեղում հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում հետևելու իրականացվող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ այցի ընթացքում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուների հետ, որոնք ներկայացրել են կատարված աշխատանքների ընթացքը և հետագա գործողությունների պլանը։ 

Նշվել է, որ շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված գրաֆիկի․ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման և ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների բարձր որակը և մասնագետների պատասխանատու մոտեցումը՝ ընդգծելով, որ նախագծի բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները և ապահովել աշխատանքների արդյունավետությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում