Տնտեսություն

ContourGlobal-ը Հայաստանում գտնվող երեք հիդրոէլեկտրակայանների պորտֆելը վերաֆինանսավորել է 135 միլիոն ԱՄՆ դոլարով

2 րոպեի ընթերցում

ContourGlobal-ը Հայաստանում գտնվող երեք հիդրոէլեկտրակայանների պորտֆելը վերաֆինանսավորել է 135 միլիոն ԱՄՆ դոլարով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի և  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի մասնակցությամբ հոկտեմբերի 6-ին կայացել է «Արդշինբանկ» և ContourGlobal ընկերությունների միջև համագործակցության պայմանագրերի ստորագրման արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ փաստաթղթերը ստորագրել են «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության գլխավոր տնօրեն Ալվինա Աբաջյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը։

Ըստ աղբյուրի՝ ստորագրումը նշանավորում է ContourGlobal-ի կողմից Հայաստանում գտնվող երեք հիդրոէլեկտրակայանների պորտֆելի 135 միլիոն ԱՄՆ դոլարի վերաֆինանսավորման բարեհաջող ավարտը։

 Ողջունելով այս կարևոր նախաձեռնությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս գործարքը վկայում է ամերիկյան ներդրումների երկարաժամկետ և կայուն ներկայության մասին Հայաստանում, ինչպես նաև փաստում է, որ Որոտանի ՀԷԿ-երի կասկադը հանդես է գալիս որպես էներգետիկ անվտանգության ապահովիչ։

«Այս գործարքը նաև ցույց է տալիս մեր տեղական ֆինանսական համակարգի հասունացումը։ Այն, որ Հայաստանի խոշորագույն բանկը՝ «Արդշինբանկ»-ը, կարողանում է իրականացնել 135 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում նման ռազմավարական նախագծի համար, խոսում է մեր բանկային հատվածի հզորացման, միջազգային չափանիշներին համապատասխանելու և խոշոր ներդրողներին սպասարկելու ունակության մասին։ Սա մի ուղերձ է, որ Հայաստանը ոչ միայն բաց է ներդրումների համար, այլև ունի ամուր տեղական գործընկերներ, որոնք կարող են աջակցել դրանց իրականացմանը», - ընդգծել է Գևորգ Պապոյանը։

 Ըստ աղբյուրի՝ գործարքից ստացված միջոցները ուղղվելու են առկա պարտավորությունների վերաֆինանսավորմանը և կապիտալի կառուցվածքի օպտիմալացմանը՝ նպատակ ունենալով բարձրացնել Որոտանի ՀԷԿ-երի կասկադի (404 ՄՎտ) գործառնական արդյունավետությունը, որը կազմում է երկրի տեղական արտադրական հզորության մոտ 12%-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում