Երևան

Երևանի քաղաքապետարանն արտոնություն կտրամադրի շինհրապարակները պատշաճ կահավորող կառուցապատողներին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն արտոնություն կտրամադրի շինհրապարակները պատշաճ կահավորող կառուցապատողներին

Երևանի քաղաքապետարանն արտոնություններ կտրամադրի շինարարական հրապարակները պատշաճ կահավորող կառուցապատողներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման հնարավոր վճարների, տուրքերի արտոնությունները նաև դիտարկվելու են շինհրապարակների կահավորման կոնտեքստում: Մասնավորապես, մեր գործընկերներն այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կահավորելու դեպքում իրենք չեն ունենալու այն արտոնությունները, ինչ որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետը հավելեց՝ չտեղադրած փոշու կլանիչ ցանցերը, օդի որակի չափիչ սարքերը, ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների վրա: 

Ավագանին համապատասխան որոշումը նախատեսում է ընդունել դեկտեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում