Եվրոպա

Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը. Լեկոռնյուն հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը. Լեկոռնյուն հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն պաշտոնը ստանձնելուց ընդամենը 3 շաբաթ անց հրաժարական է տվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է BFM TV-ն։

Հրաժարականի պատճառը նոր կառավարության կազմի դեմ դժգոհության մեծ ալիքն է։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը։

Սեբաստիան Լեկոռնյուն, ով ստանձնել էր վարչապետի պաշտոնը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։

Լեկոռնյուն հոկտեմբերի 5-ի երեկոյան հայտարարել էր նոր կառավարության կազմը։ 

BFM TV-ի հրապարակած ցուցակի համաձայն՝  Ժան Նոել Բարոն առաջվա պես մնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Զինված ուժերի նախարար էր դառնում էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրյունո Լե Մերը։ Բրյունո Ռետայոն մնում էր որպես ներքին գործերի նախարար։ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար էր նշանակվել Ռոլան Լեսկյուրը, իսկ արդարադատության նախարարի պաշտոնը կրկին կզբաղեցնում էր Ժերալդ Դարմանենը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում