Հնդկաստանում սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 23-ի

1 րոպեի ընթերցում

Առնվազն 23 մարդ է զոհվել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի արևելյան նահանգում այն բանից հետո, երբ հորդառատ անձրևներն առաջացրել են մի շարք սողանքներ, այդ թվում՝ Դարջիլինգի հայտնի զբոսաշրջային վայրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է PTI  գործակալությունը:

Զոհերի թվում կան երեխաներ:

Տեղական իշխանությունների գնահատումներով՝ հորդառատ անձրևներն առաջացրել են վերջին տասնամյակում ամենասաստիկ սողանքներից մեկն այդ տարածաշրջանում: Տարերքի մոլեգնումից  տուժել են շատ բնակավայրեր, փակվել են կարևոր ճանապարհներ: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները: Մի քանի մարդու հաջողվել է փրկել փլվածքների տակից:

Օդերևութաբանները նախազգուշացնում են առաջիկա օրերին հետագա սողանքների և հեղեղումներ մեծ հավանականության մասին: Իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին և զբոսաշրջիկներին խուսափել տուժած շրջաններ այցելելուց։

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից