Հայաստան

Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սյուզաննա Աբրահամյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, գ. Ամասիա): 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգմն արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։

Մասնավորապես՝

  • արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և մաքուր գույքի խաչաձև հոսքերը բացառող հնարավորությունից,
  • շշերի համար նախատեսված լվացարանները պատրաստված չեն եղել հիգիենային պահանջները բավարարող նյութերից,
  • ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում