Գազայում մեկ օրում Իսրայելի գործողությունների հետևանքով 65 պաղեստինցի է զոհվել
1 րոպեի ընթերցում

Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատվածում վերջին մեկ օրում իրականացված հրետակոծությունների ու մարտերի հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի, ևս 153 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տվյալները Գազայի առողջապահության նախարարությունը հրապարակել է իր Telegram-ի ալիքում։
Նախարարության տվյալներով՝ հակամարտության հետևանքով Գազայում զոհված բնակիչների ընդհանուր թիվը հասել է 67,139-ի, վիրավորների թիվը՝ գրեթե 170,000-ի:
Նախարարությունը նաև նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից մահվան ևս մեկ դեպք:
Սովից և թերսնման բարդություններից մահերի ընդհանուր թիվն այդպիսով հասել է 460-ի:
Կարդացեք հոդվածը` Русский