Աշխարհ

Վիետնամի ղեկավարը 20 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Հյուսիսային Կորեա

1 րոպեի ընթերցում

Վիետնամի ղեկավարը 20 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Հյուսիսային Կորեա

Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ Տո Լամն այս շաբաթ կմեկնի Հյուսիսային Կորեա՝ դառնալով վերջին 20 տարիների ընթացքում Վիետնամի առաջին առաջնորդը, որն այցելում է այդ երկիր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է VNA լրատվական գործակալությունը։

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն եռօրյա այցը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին։ Այցի շրջանակում Վիետնամի ղեկավարը ներկա կլինի հոկտեմբերի 10-ին կայանալիք ռազմական շքերթին՝ նվիրված իշխող Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակին։ 

Ակնկալվում է, որ Տո Լամի գլխավորած պատվիրակության կազմում կլինի նաև Վիետնամի պաշտպանության նախարար Ֆան Վան Ջիանգը։

Երկու կոմունիստական ​​երկրները, որոնք սերտ կապեր են պահպանում, այս տարի նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակը, չնայած ներկայում, ինչպես հայտնում է Փհենյանում Վիետնամի դեսպանատունը, դրանք առևտրային հարաբերություններ չունեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում