Հայաստան

Փրկարարները ջրից դուրս են բերել հոկտեմբերի 2-ից որոնվող քաղաքացու դին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները ջրից դուրս են բերել հոկտեմբերի 2-ից որոնվող քաղաքացու դին

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 2-ին ժամը 20։35-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Փիրքյասի անտառ» կոչվող տարածքում քաղաքացի է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում «Ջերմուկ-1» փոքր ՀԷԿ-ի պատվարում՝ ջրում, հայտնաբերվել է քաղաքացու դին. դեպքի վայր մեկնած փրկարարները ջրից դուրս են բերել։

Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել է անօդաչու թռչող սարք. աշխատանքներին ներգրավվել են փրկարարական, ոստիկանության ծառայողներ և քաղաքացիներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում