Հայաստան

«Չայնիի ոլորաններ»-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենապատին

1 րոպեի ընթերցում

«Չայնիի ոլորաններ»-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենապատին

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  հոկտեմբերի 4-ին, ժամը 10:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե հենապատին:

Ըստ աղբյուրի՝ վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն. տուժածը հոսպիտալացվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում