Հայաստան

Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  հոկտեմբերի 4-ին ժամը 08։43-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Նոր Երզնկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում