Հանքարդյունաբերության թեմայով համաժողովը մեկ հարթակում միավորել է պետական կառույցների և մասնագիտական հանրույթի ավելի քան 250 ներկայացուցչի

3 րոպեի ընթերցում

Ծաղկաձորում հոկտեմբերի 3֊ին մեկնարկել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանը միտված Mining Armenia Forum 2025-ը (MAF25) միջազգային համաժողովը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Արմենպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում իրենց ներկայացրած կառույցների միջև  համագործակցության հուշագիր ստորագրեցին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ 

Տնտեսություն

Փաշինյանը ռազմավարական խնդիր է համարում Հայաստանը հանքանյութ արտահանող երկրից վերջնական արտադրանք թողարկող երկրի վերածելը

Կազմակերպիչների բնորոշմամբ` տարածաշրջանի ամենախոշոր համանման միջոցառումն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ։ Այն միավորել է հանքարդյունաբերության ոլորտի առանցքային դերակատարներին։ 

Այս տարի համաժողովն անցկացվում է «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրի ներքո։  

Երկօրյա համաժողովը մեկ հարթակում միավորել է պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր հատվածի և ներդրումային ընկերությունների ավելի քան 250 ներկայացուցիչների։ Պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցում են առաջատար խոսնակներ Հայաստանից, Կանադայից, Նիդեռլանդներից, Ղազախստանից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Բելառուսից, Արաբական Միացյալ Էմիրություններից: 

Տնտեսություն

Հանքարդյունաբերությունը կրթության և տնտեսության լոկոմոտիվ է. վարչապետը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումին

Քննարկման հիմնական թեմաներն են` հանքարդյունաբերությունը՝ որպես նոր էներգիա․ ներդրումային հնարավորությունները և գլոբալ տնտեսական միտումները, Հայաստանի հանքարդյունաբերությունն այսօր և ապագայի հեռանկարները, հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացումն ու հասարակական միտումները, ինչպես նաև կայուն զարգացումը՝ որպես տեխնոլոգիական զարգացման արդյունք. տեխնոլոգիաների դերը հանքարդյունաբերությունում և դրա սահմաններից դուրս, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ թեմաներ։ 

Ֆորումի հիմնական խոսնակների շարքում են՝ Լորա Բեյլի (Տնտեսական զարգացման ավագ փորձագետ, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի նախկին ղեկավար), Կիրստեն Հանդ (Հանքարդյունաբերության և կայուն զարգացման ավագ փորձագետ), Ֆրիկ Էլս (MINING.COM-ի ավագ խմբագիր), Հակոբ Ղահրամանյան (ՎԶԵԲ-ի բնական ռեսուրսների բաժնի ավագ բանկիր, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար), Ջոել Սադերլենդ (Hayasa Metals Inc. գլխավոր գործադիր տնօրեն), Վյաչեսլավ Տոսակով (KPMG Caspian-ի «Ռազմավարություն և գործառնություններ» վարչության փոխտնօրեն), Վաել Ջաբեր (Wood Mackenzie-ի հանքարդյունաբերության և մետալուրգիայի խորհրդատվության բաժնի փոխնախագահ)։ 

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը