Բելգիան իրավական երաշխիքներ է պահանջում ԵՄ-ից՝ ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման համար

2 րոպեի ընթերցում

Բելգիան առայժմ շարունակում է հրաժարվել իր իրավասության տակ գտնվող ռուսական ակտիվների բռնագրավումից՝ ԵՄ բոլոր երկրների ղեկավարներից պահանջելով լիարժեք իրավական երաշխիքներ տրամադրել թագավորության ֆինանսական ռիսկերը կիսելու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին լրագրողներին հայտնել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես:

«Ազատ գումար գոյություն չունի: Միշտ կան հետևանքներ: Ես իմ գործընկերներին երեկ (խմբ.՝ հոկտեմբերի 1-ի ԵՄ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ) բացատրել եմ, որ անհրաժեշտ են նրանց ստորագրությունները, որոնք կասեն, որ եթե մենք վերցնենք (խմբ.՝ ՌԴ նախագահ) Պուտինի փողը, օգտագործենք այն, ապա բոլորս պատասխանատվություն ենք կրելու, եթե ինչ-որ բան սխալ ընթանա», - ասել է պաշտոնյան: 

Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների մեծ մասը Բելգիայում է, քանի որ այնտեղ է գտնվում Euroclear արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան:

Ռուսաստանի սուվերեն ակտիվների անօրինական բռնագրավման դեպքում ֆինանսական ռիսկերը ներառում են, այդ թվում, բելգիական ակտիվների զանգվածային բռնագրավման հնարավորություն ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանի կողմից նախաձեռնված դատական ​​​​հայցերի հիման վրա՝ որպես գողացված ակտիվների փոխհատուցում:

Հայերեն Русский

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից

Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի