Podcast-Sport. Հայաստանի ֆուտզալի հավաքականի պատմական մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի ընտրանին 2025 թվականի մեկնարկին պատմական արդյունք գրանցեց`դառնալով անկախ Հայաստանի պատմության մեջ թիմայի մարզաձևերում առաջին հավաքականը, որը իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնության հիմնական փուլին:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին, որի հետ խոսել ենք պատմական արդյունքի, Իսպանիայի դեմ անցկացված ընկերական խաղերի, Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի մասին:

«Թե՛ մեր, թե՛ ֆեդերացիայի, թե՛ երկրի համար մեծ պատիվ էր, որ Հայաստանը նվաճեց Եվրոպայի առաջնության մասնակցության իրավունք: Ֆուտզալը մեր մենթալիտետին մոտ մարզաձև է, քանի որ բոլորս էլ բակում 4 ֆուտբոլիստով խաղացել ենք»,-ասաց Նազարեթյանը:
Մանրամասները` Podcast-ում
