ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է ՄԱԿ ՊՀԾ-ի՝ Հայաստանի 2026-2030 թթ. Երկրի ռազմավարական ծրագրի նախագծի քննարկմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ Հայաստանի 2026-2030 թթ. Երկրի ռազմավարական ծրագրի նախագծի քննարկմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՊՀԾ-ի գործունեությունը՝ ուղղված պարենային անվտանգության ապահովմանը և հումանիտար կարիքների հասցեագրմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համայնքներում աղքատության կրճատման և խոցելի խմբերի սոցիալական պաշտպանության ամրապնդման հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում լրամշակված Երկրի ռազմավարական ծրագիրն ուղենիշային կլինի Հայաստանի պարենային համակարգի ամրապնդման, արտակարգ իրավիճակների նկատմամբ ՀՀ դիմադրողականության բարձրացման, ինչպես նաև ապագային միտված համատեղ արձագանքի ապահովման գործում: Ընդգծվել է նաև ռազմավարական նոր շրջանակի նշանակությունը ՄԱԿ կայուն զարգացման նպատակների, մասնավորապես՝ ոչ մի համայնք անտեսված չթողնելու նպատակի իրագործման տեսանկյունից։

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի ՊՀԾ գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Լեյլա Մելիուհը՝ ներկայացնելով 2026-2030թթ. Երկրի ռազմավարական ծրագրի նախագիծը: Ընդգծվել է, որ պարենային անվտանգության ամրապնդման և մարդասիրական կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողությունների զարգացումը և անհրաժեշտ հմտությունների փոխանցումը Փաստաթղթի առաջնահերթություններից է, և վերջինիս նպատակն է երաշխավորել ծրագրի ավարտից հետո ՀՀ կայուն զարգացումը:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Հայերեն English Русский

Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և Թրամփի բանագնաց Քուշները

Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է

Գանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարար

Վստահությունը հետևանք է, ոչ թե խոստում. ինչպես կառուցել հաճախորդի փորձառության համակարգ

Թեհրանը մերժում է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի երկարաձգման շուրջ բանակցությունները. Բաղայի

Թրամփը հայտարարել է ԻՀՊԿ-ի հետ բանակցությունների մասին՝ Իրանին կոչ անելով հանձնվել

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Օմանը, եթե այն խանգարի ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակմանը

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է F-35-ների մատակարարման վերաբերյալ խոստման կատարում

ՀՀ ԿԳՄՍՆ-ն և Saté-Âtre ֆրանսիական  թատերական  ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Բաղային հայտարարել է, որ Իրան-ԱՄՆ բանակցություններում նոր միջնորդ չկա