Քաղաքականություն

Վանիկ Օհանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

1 րոպեի ընթերցում

Վանիկ Օհանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Վանիկ Օհանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին։  

Երդման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին գումարված հերթական նիստի մեկնարկին: 

Վանիկ Օհանյանը խորհրդարանում փոխարինել է Արեն Մկրտչյանին, որը նշանակվել է Լոռու մարզպետ։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում