Ֆոն դեր Լայենը և Կոշտան ողջունել են Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Մոլդովային շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների առթիվ և հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու ձգտման հարցում Քիշնևին աջակցելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Մոլդովա, ձեզ մոտ կրկին ստացվեց։ Վախ կամ պառակտում սերմանելու ոչ մի փորձ չկարողացավ կոտրել ձեր վճռականությունը։ Դուք հստակ ընտրություն կատարեցիք՝ Եվրոպա, ժողովրդավարություն, ազատություն։ Մեր դռները բաց են։ Եվ մենք Ձեզ հետ կլինենք ճանապարհի յուրաքանչյուր փուլում», - գրել է քաղաքական գործիչը:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ում նույնպես հայտարարել է, որ Մոլդովայի ժողովուրդը, «չնայած Ռուսաստանի կողմից ճնշմանը և միջամտությանը», հստակ ընտրություն է կատարել ժողովրդավարության, բարեփոխումների և եվրոպական ապագայի օգտին։

Ըստ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների՝ եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցությունը» ստացել է ձայների 50,2%-ը: Ռուսամետ «Հայրենասիրական դաշինքի» օգտին քվեարկել է ընտրողների 24,2%-ը:  

Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Քիշնևի կենտրոնում ընդդիմության հանրահավաքին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։

Եվրոպա

ԵՄ-ն կանգնած է Մոլդովայի կողքին եվրաինտեգրման ճանապարհին. Կալաս

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ