Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ևս 29 պաղեստինցի

2 րոպեի ընթերցում

Գազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ևս 29 պաղեստինցի

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 29-ի լուսաբացից ի վեր իսրայելական բանակի հարձակումների հետևանքով զոհվել է 29 պաղեստինցի, որոնցից 23-ը՝ Գազա քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 66055-ի, իսկ վիրավորների թիվը՝ 168346-ի։ 

Իսրայելի ավիահարվածների թիրախում են հայտնվել Գազա քաղաքի աշ-Շաֆա բժշկական համալիրի մոտակայքում գտնվող տները, Ռաֆահ քաղաքը։

Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացնում նաև Արևմտյան ափի բնակավայրերի ուղղությամբ՝ թիրախավորելով Ռամալլահ քաղաքը, ինչպես նաև փախստականների ճամբարները։

Իսրայելական բանակը հայտարարել է Արևմտյան ափին տեղի ունեցած մարտերում զինվորականի զոհվելու մասին։

Գազա քաղաքի շտապօգնության և արտակարգ իրավիճակների ծառայությունների տնօրենն ահազանգում է, որ Գազա քաղաքում առողջապահական վիճակը չափազանց ծանր է․ քաղաքի հիվանդանոցների մեծ մասը, ինչպես նաև շտապօգնության մեքենաների 80%-ը չեն գործում։

2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում