Բաղային Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու Եվրաեռյակի գործողություններն անօրինական է համարել

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը, որով վերականգնվել են Իրանի դեմ պատժամիջոցները։

Նա չհիմնավորված է անվանել Եվրաեռյակի՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գործողությունները, որոնց արդյունքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի դեմ որոշում է կայացրել։ Բաղային ընդգծել է, որ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 6-ի կողմ չքվեարկելը խոսում է այն մասին, որ խորհրդի ներսում այս հարցում կա տարակարծություն։ «Անդամների գրեթե կեսը համոզված չէ, որ Եվրաեռյակի կողմից առաջ քաշված տարբերակը հիմնավորված է կամ օրինական։ Եվրաեռյակի կողմից ընթացակարգի չարաշահումը չի կարող փոխել իրավական իրականությունը. 2231 բանաձևի գործողությունը կդադարեցվի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին, ինչպես ուղղակիորեն նախատեսված է հենց բանաձևում։ Եվրաեռյակի կամ Միացյալ Նահանգների կողմից կասեցված պատժամիջոցները վերականգնելու ցանկացած փորձ անվավեր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա X-ի իր էջում՝ հավելելով, որ այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հստակորեն հասկացրել է ամբողջ աշխարհի իր գործընկերներին ուղղած նամակներում։

2025 թվականի սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում էր ընդունել վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները։

Դրանք չեղարկվել էին 2015 թվականին, երբ Իրանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ստորագրել էին համաձայնագիրը, որով Թեհրանը պարտավորվել էր ապահովել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Իրանը համաձայնվել էր դադարեցնել միջուկային զենքի մշակումը, դադարեցնել ուրանի հարստացումը և թույլատրել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչներին ստուգումներ իրականացնել։ Միջուկային համաձայնագրի դրույթներից մեկով նախատեսվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների երկարաձգում, եթե Թեհրանը թույլ տա էական խախտումներ։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը՝ երկրին մեղադրելով 2015 թվականի համաձայնագիրը խախտելու մեջ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումից ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Իրանը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ 

Հայերեն Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը