Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախարարական հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում մասնակցել և ելույթով է հանդես եկել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախարարական հանդիպմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ աշխարհագրական սահմանափակումների պատճառով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները զրկվում են համաշխարհային առևտրին լիարժեք ինտեգրման, տնտեսության դիվեսիֆիկացման և ներդրումների գրավչության հնարավորություններից։

Անդրադարձ է կատարվել Ավազայի գործողությունների ծրագրին և ընդգծվել է դրա դերը՝ որպես բազմաշերտ մարտահրավերների հաղթահարման ճանապարհային քարտեզ։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է համապատասխան ֆինանսավորման, գործընկերության ամրապնդման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ խաղաղության և կայունության օրակարգի խթանմանն ուղղված հանձնառությունը և մասնակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթները՝ ընդգծելով դրա դերը Հարավային Կովկասում ներառական, ոչ խտրական և արդար տրանսպորտային ու առևտրային փոխկապակցվածության հաստատման գործում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնություններին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին: Ընդգծել է երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների գործարկման հարցում առանցքային համաձայնությունը և ներկայացրել TRIPP նախագծը՝ որպես «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղադրիչ։

Հայերեն English Español Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին