Մերձավոր Արևելք

Իսրայելական ուժերը շրջափակել են Գազա քաղաքի ալ-Հիլու հիվանդանոցը

1 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը շրջափակել են Գազա քաղաքի ալ-Հիլու հիվանդանոցը

Իսրայելական ուժերը երկու հրետանային արկով թիրախավորել են Գազա քաղաքի ալ-Հիլու հիվանդանոցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Ավելի քան 90 բուժաշխատակից և հիվանդ շարունակում են շրջափակված մնալ հիվանդանոցում։ 

Ալ-Հիլու հիվանդանոցում տեղակայված են մի քանի բաժանմունքներ։ Մանկական բաժանմունքում, ըստ տեղեկությունների, գտնվում են առնվազն 12 վաղաժամ ծնված երեխա։

Al Jazeera հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ հիվանդանոցի շենքը ներկայում շրջապատված է ծանր տեխնիկայով և իսրայելական բանակի տանկերով, արգելափակված են շինության մուտքն ու ելքը։

Իսրայելական ուժերը  շարունակում են ծանր հրետակոծությունների ենթարկել անկլավի տարբեր շրջանների բնակելի ու հասարակական նշանակության տարբեր շինություններ։

Տեղեկություններ են հաղորդվում, որ սեպտեմբերի 29-ի լուսաբացից ի վեր Գազայում 17 մարդ է զոհվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում