Ընտրություններից հետո Մոլդովայի նախագահի կուսակցությունը կարող է պահպանել մեծամասնությունը խորհրդարանում

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կողմից հիմնադրված «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (ԳՀԿ) կարող է պահպանել մեծամասնությունը խորհրդարանում սեպտեմբերի 28-ի ընտրություններին հաջորդող մանդատների բաշխումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները՝ ձայների 99.52%-ի հաշվարկից հետո։

ԳՀԿ-ն ստացել է ձայների 50.03%-ը, Հայրենասիրական դաշինքը՝ 24.26%-ը, «Այլընտրանք» եվրոպամետ կուսակցությունների դաշինքը  ՝ 7.99%-ը, «Մեր կուսակցությունը»՝ 6.21%-ը, իսկ «Ժողովրդավարությունը տանը» կուսակցությունը՝ 5.63%-ը։

Այս տվյալների համաձայն՝ ԳՀԿ-ն կարող է ապահովել 55 մանդատ 101 տեղանոց խորհրդարանում, Հայրենասիրական դաշինքը՝ 26, «Այլընտրանք» եվրոպամետ կուսակցությունների դաշինքը ՝ 8, «Մեր կուսակցությունը»՝ 6, իսկ «Ժողովրդավարությունը տանը» կուսակցությունը՝ 6։ Իշխող կուսակցությունը կարող է այս մեծամասնությանը հասնել՝ վերաբաշխելով այն մրցակիցների ձայները, որոնք չեն անցել խորհրդարան։ 

Հատկանշական է, որ ընդդիմությունը հաղթեց ընտրություններում Մոլդովայի տարածքում, որտեղ ԳՀԿ-ն ստացավ ձայների 44.13%-ը, մինչդեռ խորհրդարան մտած ընդդիմադիր կուսակցությունները միասին ստացան 49.54%: 

Սանդուի կուսակցությունն ավելի բարենպաստ արդյունքի է հասել արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունների շնորհիվ։

 

 

Հայերեն English Русский

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ