Հայաստան

Ավտովթար Արմավիրի մարզում. 2 մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Ավտովթար Արմավիրի մարզում. 2 մարդ հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 29-ին, ժամը 00։01-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ-Մրգաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածելՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում բախվել են «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:  

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել  ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի  գազի բալոնի փականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում