Հայաստան

Հրշեջ-փրկարարները մարել են Մյասնիկյան գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են Մյասնիկյան գյուղում բռնկված հրդեհը

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 21։27-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Գագարինի փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ և խոտի դեզ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ տներից մեկի հետնամասում այրվում է անասնագոմ (մոտ 50 քմ) և կից կուտակած խոտի դեզ:

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 22:37-ին, մարվել՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 00:28-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ), մոտ 250 հակ կուտակած անասնակեր և մոտ 9 խմ վառելափայտ:

Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 9 կենդանի և 18 թռչուն:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել է հրդեհի տարածումը դեպի թոնրատուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում