Հայաստան

Մարմարիկ գյուղում ավտոկռունկ է շրջվել

1 րոպեի ընթերցում

Մարմարիկ գյուղում ավտոկռունկ է շրջվել

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 19։27-ին ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկ է շրջվել, խցիկում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «XCMG QY70K» մակնիշի ավտոկռունկը աշխատանքներ իրականացնելիս շրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում, շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են վերջինիս մահը։

Հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վարորդի դին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում