Քաղաքականություն

ՄԱԿ-ը վերականգնել է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ․ ԱՄՆ պետդեպարտամենտ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը վերականգնել է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ․ ԱՄՆ պետդեպարտամենտ

ՄԱԿ-ը վերականգնել է Անվտանգության խորհրդի վեց բանաձևերով նախատեսված պատժամիջոցները և այլ սահմանափակումներն Իրանի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։

Նշվում է, որ պատժամիջոցների վերականգնման պատճառ են հանդիսացել Իրանի կողմից միջուկային պարտավորությունները շարունակական կերպով չկատարելը: 

«Դրանց վերականգնումը ավարտում է 2025 թվականի օգոստոսի 28-ին սկսված «վերագործարկման» գործընթացը, որը Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության կողմից համաշխարհային առաջնորդության վճռորոշ դրսևորում էր։ Վերականգնված բանաձևերում թվարկված դրույթները վերաբերում են Իրանի միջուկային զենքի, բալիստիկ հրթիռների, սովորական զենքի և անկայունացնող գործունեության կողմից ներկայացվող սպառնալիքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, դրանք պահանջում են Իրանից դադարեցնել ուրանի հարստացման,  արգելում օգտագործել բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաներ և էմբարգո են սահմանում սովորական զենքի արտահանման վրա:

Բացի այդ՝ վերականգնվել են որոշակի անձանց և կազմակերպությունների նկատմամբ ճանապարհորդության արգելքները, համաշխարհային ակտիվների սառեցումը, ինչպես նաև թույլատրվել են Իրանի կողմից պետական ​​և ոչ պետական ​​​​գործիչներին փոխանցված զենքի և այլ արգելված ապրանքների առգրավումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում