Քաղաքականություն

Վարչապետը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։

Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։

 

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում