Պատահարներ

ԱՄՆ-ում զինված հարձակման հետևանքով երեք մարդ է սպանվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում զինված հարձակման հետևանքով երեք մարդ է սպանվել

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում երեք մարդ է սպանվել, առնվազն ութը՝ վիրավորվել, երբ զինված անձը նավակով մոտեցել է ափամերձ բարերից մեկին և կրակ բացել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին։

 Նշվում է, որ Սաութփորթ նավահանգստում գտնվող American Fish Company-ում տեղի ունեցած կրակոցների գործով կասկածյալը կալանավորվել է։ 

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի տեղական ժամանակով ժամը 21:30-ի մոտակայքում։ Այնուհետև զինված անձը փախել է Օուք Այլենդ հարևան համայնք։

Մոտ կես ժամ անց ԱՄՆ ափային պահպանության անձնակազմը նկատել է կասկածյալի նկարագրությանը համապատասխանող մեկին և ձերբակալել նրան։

Դրդապատճառը դեռևս հայտնի չէ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում