Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը. 44-օրյա պատերազմի մեկնարկի հինգերորդ տարելիցն է
1 րոպեի ընթերցում

2025 թվականին սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի հինգերորդ տարելիցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է առել և հրապարակել լուսանկար։
«Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,– գրել է վարչապետը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի 2022 թվականի մարտին հրապարակած տվյալներով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում և ՀՀ-ում զոհվել է 3822 զինծառայող և քաղաքացիական անձ։ Նույն տվյալների համաձայն՝ 2022 թվականի մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։