Հայաստան

Կապված է եղել միջանձնային հարաբերությունների հետ, իրավապահները պետք է հետևություն անեն. ԱԺ նախագահը՝ Մերձավանի սպանության մասին

1 րոպեի ընթերցում

Կապված է եղել միջանձնային հարաբերությունների հետ, իրավապահները պետք է հետևություն անեն. ԱԺ նախագահը՝ Մերձավանի սպանության մասին

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կապված չէ քաղաքական որևէ դիրքորոշման հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  

«Բոլոր երկրներում տեղի են ունենում տարբեր դեպքեր, որոնք առնչվում են քաղաքական գործիչներին: Այլ հարց է՝ արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենո՞ւմ է, թե՞ ոչ, արդյոք իշխանությունները դրա հետ որևէ կապ ունե՞ն, թե՞ ոչ: Այո, անկախ նրանից՝ ունեն, թե ոչ, դա ենթադրում է պատասխանատվության աստիճան: Որքան ես գիտեմ, չեմ ուզում պնդել, բայց պարզ է, որ դա միջանձնային հարաբերությունների հետ կապված է եղել: Դա կապված չէ քաղաքական դիրքորոշման հետ»,-ասաց Սիմոնյանը: 

ԱԺ նախագահն ընդունեց՝ խնդիրներ կան, իրավապահները պետք է հետևություն անեն: 

«Այո, դա խնդիր է: Այն, ինչ տեղի է ունեցել, բացարձակ վատ բան է, բացասական բան է»,-ասաց նա: 

ԱԺ նախագահը ևս մեկ անգամ ցավակցեց զոհվածների հարազատներին: Նա ընդգծեց՝ իրավապահները պետք է առնվազն շատ արագ բացահայտեն: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում