Սպորտ

Ըմբիշ Սլավիկ Գալստյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր քայլ է համար հաջորդ նվաճումների ճանապարհին

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Սլավիկ Գալստյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր քայլ է համար հաջորդ նվաճումների ճանապարհին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը ԱԱ-ի բրոնզե մեդալը իր կարիերայի կարևոր նվաճում է համարում։ 

«Ինչպես թիմը, այնպես էլ ես, լավ մարզավիճակում էինք: Կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել: Ինձ համար բրոնզե այս մեդալը շատ կարևոր էր, քանի որ ամեն անգամ աշխարհի առաջնություններում ինձ ինչ-որ բան պակասում էր: Հիմա այսքանով բավարարված եմ: Զագրեբ մեկնել էի այն մտքով, որ կարող եմ ոսկե մեդալակիր էլ դառնալ:  Այս առաջնության ընթացքում բոլոր մրցակիցները շատ փորձառու էին: Այս մեդալը պետք է նպաստի, որ հաջորդիվ նաև աշխարհի չեմպիոն դառնամ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գալստյանը: 

Անդրադառնալով բրոնզե մեդալի համար գոտեմարտին` մարզիկը շեշտեց, որ երբ մրցակիցը միավորների առավելություն ուներ, ինքը մի քանի վայրկյան չի կողմնորոշվել, թե ինչպես է պետք հաջորդիվ գոտեմարտել, սակայն վերգտել է իրեն ու առաջ անցել հաշվի մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում