Հայաստան

Ջրվեժ գյուղում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Ջրվեժ գյուղում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 25-ին ժամը 17։46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Եռագույնի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցի տանիքում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։01-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 20 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։ 

Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում