ՔՈԱՖ-ը գալիս է Սյունիք. Հովնանյան հիմնադրամի աջակցությամբ մեկնարկում է անգլերենի ուսուցիչների մենթորության ծրագիր

5 րոպեի ընթերցում

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) ընդլայնում է համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի աշխարհագրությունը՝ հայտարարելով իր գործունեության մեկնարկը Սյունիքի մարզում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը։ 

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կողմից տրամադրված 80,000 ԱՄՆ դոլար աջակցության շնորհիվ ՔՈԱՖ-ը Սյունիքում սկսում է իր առաջին կրթական նախաձեռնությունը՝ «Անգլերենի ուսուցիչների հզորացում․ մենթորության ծրագիր»-ը։ Այն իրականացվելու է Գորիսի ու հարակից բնակավայրերի անգլերենի ուսուցիչների համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի հունիս։ 

Մենթորության այս ծրագիրը Սյունիքում ՔՈԱՖ-ի ներկայության կարևոր սկիզբ է. առաջիկա տարիներին հիմնադրամը, ՀՀ Կառավարության և ԵՄ աջակցությամբ, երկու նոր ՍՄԱՐԹ կենտրոն կբացի Գորիս ու Կապան քաղաքներում։

Կրթական ներուժի ամրապնդում Սյունիքում

Այս նախաձեռնության միջոցով ՔՈԱՖ-ը նպատակ ունի լրացնելու ուսուցիչների վերապատրաստման կարևոր բացերը և աջակցելու կրթական նոր չափորոշիչների ներդրմանը։ Հիմնվելով ավելի քան 20-ամյա փորձի վրա՝ ՔՈԱՖ-ը վերջին տարիներին մշակել է անգլերենի դասագրքեր յոթ տարբեր դասարանների համար, որոնք հաղթել են ԿԳՄՍ նախարարության բաց մրցույթում և երաշխավորվել հանրակրթական դպրոցներում կիրառության համար։ Այսօր հանրապետության ավելի քան 600 դպրոցում անգլերեն դասավանդվում է  ՔՈԱՖ-ի ստեղծած դասագրքերով։

Նոր ծրագիրը կներառի․

●        անգլերենի եռամսյա արագացված դասընթաց ուսուցիչների համար,

●        յոթ մենթորի վերապատրաստում Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսական կազմի կողմից,

●        մենթոր–մենթի համագործակցություն՝ ներառյալ դասալսումներ, քննարկումներ և համատեղ դասավանդում,

●        ամփոփիչ համաժողով, որի ընթացքում ուսուցիչները կներկայացնեն ծրագրի ընթացաքում իրենց ունեցած ձեռքբերումները, կկիսվեն փորձով և նորարարական մեթոդներով։

Ծրագիրը կխթանի հանրակրթական դպրոցների 14 ուսուցչի մասնագիտական կարողությունների զարգացումը՝ ուղղակիորեն ազդելով նաև հարյուրավոր աշակերտների ուսումնառության որակի բարձրացմանը։ Նրանց մեծ մասն, ի դեպ, արդեն իսկ կիրառում է ՔՈԱՖ-ի անգլերենի դասագրքերը։

Գործընկերություն՝ իրական արդյունքով

«Հովնանյան հիմնադրամի աջակցությամբ մենք հնարավորություն ունենք մեր հաջողված անգլերենի ծրագրերը բերելու Հայաստանի նոր մարզ՝ միաժամանակ ամրապնդելով ուսուցիչների մասնագիտական կարողությունները և ստեղծելով ավելի լայն ուսումնական հնարավորություններ աշակերտների համար»,– նշել է ՔՈԱՖ գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։ «Սա մեր առաջին քայլն է Սյունիքում և կարևոր նախադրյալ այն լայնածավալ փոփոխությունների, որոնք սպասվում են առաջիկա տարիներին»։

ՍՄԱՐԹ Սյունիք. կրթության ու ստեղծարարության նոր կենտրոններ
ՔՈԱՖ-ը նախատեսում է այս ծրագրին զուգահեռ Սյունիքում հանդես գալ նոր ձեռնարկներով, որոնք միասին կծառայեն որպես կամուրջ տարածաշրջանում ավելի լայնածավալ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Եվրամիության հովանավորությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ ՔՈԱՖ-ը երկու նոր ՍՄԱՐԹ կենտրոն կբացի Գորիս և Կապան քաղաքներում։ Այս նորարարական կենտրոնները կդառնան համաշխարհային մակարդակի արտադպրոցական կրթության, ստեղծարար ծրագրերի և համայնքային ներգրավվածության հարթակներ՝ Հայաստանի հարավային գյուղերը կապելով ավելի լայն հնարավորությունների հետ։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ 82+ համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն