Հայաստան

Բյուրեղավանի գործարաններից մեկում բռնկված հրդեհը նյութական վնաս է հասցրել

1 րոպեի ընթերցում

Բյուրեղավանի գործարաններից մեկում բռնկված հրդեհը նյութական վնաս է հասցրել

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին, ժամը 15։53-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայւն և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարոյան փողոցում գտնվող ապակետարայի արտադրական ձեռնարկության պահեստային տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։05-ին, մարվել՝ 22։27-ին։ Պահեստային տարածքում այրվել են ապակե շշերի փաթեթավորումները և փայտե տակդիրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում